Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Միջսիրիական բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են մի շարք հարցերի շուրջ

    Միջսիրիական բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են մի շարք հարցերի շուրջ

    28.01.2015| 14:36
    Մոսկվայում միջսիրիական բանակցությունների մասնակիցները համաձայնության են հասել մարդասիրական հարցերում՝ բանտարկյալների ազատ արձակման և «իր բոլոր դրսևորումներով» բռնության դադարեցման՝ հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի աշխարհիկ դեմոկրատական կոալիցիայի կոմիտեի ղեկավար Ռանդա Քասիսին:
  • Ազնավուրն ու Ռուսոսը

    Ազնավուրն ու Ռուսոսը

    28.01.2015| 14:35
    Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Դեմիս Ռուսոսի հետ լուսանկարը՝ «Դեմիս Ռուսոսի հետ, 1973-ի հունվարի 26, Կաննի կինոփառատոնին»՝ մակագրությամբ։ Նա նաև տեսանյութ է տեղակայել՝ Ռուսոսի հետ Que C’est Triste Venise դուետից։ Կից գրառմամբ հայտնելով, որ հույն երգիչը 68 տարեկանում մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում։
  • Օբաման և Մերկելը պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

    Օբաման և Մերկելը պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

    28.01.2015| 14:34
    ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ պայմանավորվելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը։
  • Սեյրան Օհանյան. ՄԽ համանախագահները գործ ունեն կատարելու

    Սեյրան Օհանյան. ՄԽ համանախագահները գործ ունեն կատարելու

    28.01.2015| 14:33
    Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում՝ հրադադարի պայմանագրի կատարմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին:
  • Հայաստանը և Թուրքիան կհանդիպեն ՄԻԵԴ-ում

    Հայաստանը և Թուրքիան կհանդիպեն ՄԻԵԴ-ում

    28.01.2015| 14:31
    Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում այսօր կսկսվի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում է Հայոց ցեղասպանության հարցը:
  • Ռուսաստանը 2014-ին ռազմական տեխնիկայի՝ 14 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել

    Ռուսաստանը 2014-ին ռազմական տեխնիկայի՝ 14 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել

    28.01.2015| 14:30
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է 2014-ին զենքի արտահանումը` հայտնելով, որ Ռուսաստանին հաջողվել է նոր պայմանագրեր կնքել` 14 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:
  • ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո տրանշ է հատկացրել

    ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո տրանշ է հատկացրել

    28.01.2015| 14:29
    Եվրահանձնաժողովը Վրաստանին 13 մլն եվրո է տվել՝ իբրև մակրոտնտեսական օգնության ծրագրի առաջին տրանշ:
  • Մեր ժողովրդի պարծանքն է հերոսամարտերում ձևավորված Հայոց բանակը

    Մեր ժողովրդի պարծանքն է հերոսամարտերում ձևավորված Հայոց բանակը

    28.01.2015| 14:28
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:
  • ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարին

    ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարին

    28.01.2015| 14:27
    Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և ամրապնդմանը»։
  • Լեհաստանի նոր դեսպանը՝ Եժի Նովակովսկի

    Լեհաստանի նոր դեսպանը՝ Եժի Նովակովսկի

    28.01.2015| 14:12
    Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: